00:00:00

Բերդ քաղաքում 27-ամյա երիտասարդի սպանության գործով հետախուզվում է 39-ամյա համաքաղաքացին

19:23, 08 հունվար 2019 Իրավական

ՀՀ Քննչական  կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում  հարուցվել  է քրեական գործ՝ ապօրինի զենք կրելու, պահելու և սպանություն կատարելու դեպքի առթիվ: Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեի պաշտոնական կայքից: Նախնական տվյալներով՝ 2018 թվականի դեկտեմբերի 31-ին Բերդ քաղաքի 27-ամյա բնակիչը, գլխի ճակատային հատվածին ստանալով հրազենային վիրավորում, մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Իրականացված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, տվյալներ են ձեռք բերվել՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ: Նախնական քննությամբ՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 27-ամյա երիտասարդը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է նույն մարզի՝ 1979 թվականին ծնված բնակչի կողմից: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 31.12.2018թ. 39-ամյա տղամարդուն մեղադրանք առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի  104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդհոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց  է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 12 մմ տրամաչափի որսորդական հրացանի պարկուճ, պլաստմասե խծուծ և արնանման հետքեր: Օրենքով սահմանված կարգով կատարվել են խուզարկություններ: Առերևույթ հանցագործություն կատարած անձի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել են դեպքի պահին վերջինիս հագին եղած հագուստներն ու արնանման հետքերով բազկաթոռի ծածկոց: Հանձնարարություն է տրվել ոստիկանությանը միջոցներ ձեռնարկել՝ նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր