00:00:00

Քրեական հեղինակություն Արտյոմ Կանեւսկոյը հրաժարվել է համաներումից

00:07, 08 հունվար 2019 Իրավական

Քրեական հեղինակություն Արտյոմ Կանեւսկոյը (Հարությունյան) հրաժարվել է, որպեսզի իր նկատմամբ քրեական հետապնդումը համաներման հիմքով դադարեցվի։ Կանեւսկոյը, որը հոկտեմբերի 10-ին 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել, մեղադրվում է անձնագիր կեղծելուն դրդելու մեջ՝  ՀՀ ՔՕ 38-308–րդ հոդված 1-ին մասի հատկանիշներով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելը): Նշենք, որ սույն հոդվածի նկատմամբ համաներումը կիրառելի է: Մեր հարցին ի պատասխան քրեական հեղինակություն Արտյոմ Կանեւսկոյի պաշտպան Վարդուհի Էլբակյանն ասաց, որ թեեւ համաներումը կիրառելի է, սակայն իր պաշտպանյալը հրաժարվել է համաներումից: «Ինքն ընդհանրապես որեւէ առնչություն չունի իրեն մեղսագրվող արարքի հետ, իր մասնակցությունը պետք է բացառվի, որ նման դեպքի ինքը մասնակցի կամ առնչություն է ունեցել, ուստի, այս հիմքով էլ համաներման համար համաձայնություն չի տվել»,- ասաց Կանեւսկոյի պաշտպանը: Նշենք, որ գործը քննում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր