00:00:00

Գյումրիում 5 ամսական երեխայի մահվան դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում

15:53, 07 հունվար 2019 Իրավական

Գյումրիում 5 ամսական երեխայի մահվան դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը` փաստելով, որ նյութերը նախապատրաստվում են երեխայի հոր հաղորդագրության հիման վրա: «Շիրակի մարզի քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Օրենքով նախատեսված նյութերի նախապատրաստման թույլատրելի ժամկետը լրանալուց հետո կկայացվի քրեական գործ հարուցելու կամ մերժելու մասին որոշում: Փորձաքննության եզրակացության արդյունքներից ելնելով՝ կհստակեցվի, թե որն է եղել փոքրիկի մահվան պատճառը: Բժիշկների կողմից ենթադրյալ չարաշահումներ կատարելու կամ բացթողումներ կատարելու հարցերը պարզելու համար ևս անհրաժեշտ է փորձաքննության եզրակացություն »,-նշեց դատախազը հավելելով,որ այս պահին այլ հանգամանքեր դեռ պարզված չեն: Դեպքը գրանցվել էր հունվարի 5-ին «Գյումրու Մոր ու մանկան ավստրիական մանկական հիվանդանոց»-ում: Երեխայի հայրը հաղորդագրություն էր ներկայացրել, որ երեխայի մահը տվյալ բուժհաստատության բուժանձնակազմի անփութության պատճառով է գրանցվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր