00:00:00

Արտակարգ դեպք Երեւանում. 31-ամյա կինը ոչ ադեկվատ վիճակում փորձել է ինքնասպան լինել. տանը երեխաներ են եղել

00:10, 05 հունվար 2019 Իրավական

Երեւանում, այսօր, հունվարի 4-ին, արտակագ դեպք է տեղի ունեցել. ժամը 17։35-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կենտրոն վարչական շրջանի շենքերից մեկի բնակիչը փակվել է բնակարանի լոգարանում եւ սպառնում է երակները կտրելու միջոցով ինքնասպան լինել։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, օպերատիվորեն նշված հասցե են ժամանել ԱԻ Ն ՓԾ թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատը, Երեւանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, արտակարգ իրավիճակների նախարարության Աղետների բժշկության կենտրոն ՊՈԱԿ-ի հերթապահ խումբը, ինչպես նաեւ Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը։ Տեղում այդ կնոջը հոգեբանական օգնություն եւ առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Երբ հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը, այնտեղ գտնվող 31-ամյա Մ. Ս.-ին հայտնաբերել են ոչ ադեկվատ վիճակում, իսկ տանն էլ եղել են 1.5 եւ 2.5 տարեկան երեխաները։ Փրկարար հոգեբանին եւ բժիշկներին հաջողվել է նրան փրկել, ով ածելիով մի թեթեւ վնասել է ձեռքը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր