00:00:00

Նարեկ Սարգսյանի արտահանձնման հարցով դատախազությունը դիմել է Պրահայի իրավասու մարմնին

19:46, 04 հունվար 2019 Իրավական

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի արտահանձնման համար անհրաժեշտ փաստաթղթերը Գլխավոր դատախազությունն ուղարկվել է Չեխիայի Հանրապետության իրավապահ մարմիններին: Այս մասին NEWS.am-ին հայտնեց  ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը: Նա տեղեկացրեց, որ Սարգսյանի արտահանձնման ժամկետը լրանում է հունվարի կեսին։ Հանձնման մասին Եվրոպական կոնվենցիայի համաձայն, այլ երկրի պահանջով ձերբակալված անձը նախնական կալանքի տակ կարող է մնալ առավելագույնը 40 օր, եւ եթե այս դեպքում Հայաստանը արտահանձնման դիմում չներկայացնի, Պրահայի իշխանությունները կարող են նրան ազատ արձակել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր