00:00:00

Երեւանում «Դերժավա» ՍՊԸ-ի 29-ամյա մենեջերը վրաերթի է ենթարկել երեխաների. նրանք քույր ու եղբայր են

14:30, 04 հունվար 2019 Իրավական

Երեւանում, հունվարի 2-ին, ժամը 22:00-ի սահմաններում, Երեւանի բնակիչ 29-ամյա Գեորգի Ս.-ն իր վարած Opel մակնիշի 35 QL 532 համարանիշի ավտոմեքենայով Սվաճյան փողոցում վրաերթի է ենթարկել Երեւանի բնակիչներ, 12-ամյա Գրիգոր Ա.-ին եւ 13-ամյա Կարինե Ա.-ին: Shamshyan.com-ի փոխանցմամբ, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03, օգնել է երեխաներին տեղափոխել Սբ. Աստվածամայր բժշկական կենտրոն, որտեղից հայտնել են, որ երեխաների կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում: Աղբյուրի տեղեկություններով, վրաերթի ենթարկվածները քույր եւ եղբայր են, իսկ վարորդը աշխատում է «Դերժավա» ՍՊԸ-ում՝ որպես մենեջեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր