00:00:00

Երեք հայեր կասկածվում են Կարագանդայի ռեստորանի մոտ երիտասարդ տղամարդու սպանության մեջ

01:08, 04 հունվար 2019 Իրավական

Կարագանդայի ռեստորանի մոտ 23-ամյա երիտասարդի սպանության մեջ կասկածյալի նկատմաբ հանարապետական հետախուզում է հայտարարված Իսկ երեք կալանավորների նկատմամբ դատարանը խափանման միջոց է ընտրել կալանքը, հաղորդում է NUR.KZ-ը: Կարագանդայի մարզի ոստիկանական դեպարտամենտում հրապարակվել են կասկածյալների լուսանկարները եւ անձնական տվյալները: «Ոստիկանության աշխատակիցների կողմից անցկացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել եւ ձերբակալվել են երեք տղամարդ՝ Մալխասյան Թորգոմ Մանվելին, Մալխասյան Սոխակ Սամվելին եւ Նադիրբեկով Քաիր Խամիտովիչը: Ձերբակալվածները լուրջ հանցագործություն կատարելու մեջ կասկածյալներ են ճանաչվել: Կարագանդա քաղաքի դատարանով նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Նաեւ Կարագանդայի մարզի ոստիկանական դեպարտամենտի աշխատակիցների կողմից Գուրուրյան Նարեկի նկատմամբ հետախուզում է  հայտարարվել, հաղորդել են գերատեսչությունում: Հետախուզվող տղամարդը 1997թ․-ի ծնված է։ Ոստիկանությունը խնդրում է նրա գտնվելու վայրի մասին որևէ տեղեկություն ունեցող քաղաքացիներին զանգահարել 102 հեռախոսահամարով։ Հիշեցնենք, որ մի քանի տղաների միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել Ամանորի տոնին՝ ռեստորանում: Փողոցում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ Կարագանդայի  23-ամյա բնակիչը մահացել է դանակից ստացած վերքերից: Այս կապակցությամբ Ղազախստանում Հայաստանի դեսպանատունը հանդես է եկել հայտարարությամբ: «Մենք խորապես ցավում ենք մարդկային կյանք խլած ողբերգական միջադեպի առիթով: Մենք ցավակցում ենք զոհվածների հարազատներին ու ընկերներին: Մենք վստահ ենք, որ հետաքննությունը պարզելու է միջադեպի բոլոր հանգամանքները, բոլոր մեղավորները կգտնվեն եւ կպատժվեն օրենքի համաձայն: Ղազախստանը բազմազգ պետություն է, որտեղ ավանդաբար իշխում են միջմշակութային համերաշխությունը եւ բացառիկ հանդուրժողականությունն էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ: Հուսով ենք, որ զանգվածային լրատվամիջոցները կհենվեն պաշտոնական աղբյուրների վրա եւ չեն տարածի սոցիալական ցանցերում չճշտված տեղեկատվություն, որը կարող է դառնալ հասարակական կարծիքի մանիպուլյացիայի աղբյուր եւ այս ողբերգությանը հաղորդել ազգամիջյան հիմքի վրա հակամարտության երանգ», - ասված է դեսպանատան հայտարարության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր