00:00:00

Դանակահարություն Ծաղկահովիտում

19:57, 02 հունվար 2019 Իրավական

Հունվարի 1-ին, ժամը 01.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Արագածի բաժնում հաղորդում է ստացվել, որ բուժօգնության են տեղափոխվել երկու երիտասարդ և հայտնել, որ իրենց դանակահարել են: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 2018թ. դեկտեմբերի 31-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Ծաղկահովիտ գյուղի խաչմերուկում, անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, 2001թ. ծնված Գ. Ն-ն դանակով հարվածներ է հասցրել 1997թ. ծնված Սևադա Ս-ի և 1997թ. ծնված Վարդան Գ-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով վնասվածքներ: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Գ. Ն-ն ներկայացվել է բաժին և տվել խոստովանական բացատրություն: Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Նշանակվել է ԴԲՓ: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր