00:00:00

Վանաձորում թալանել են ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդականին. Գողոնը կազմում է կես միլիոն դրամ

17:11, 01 հունվար 2019 Իրավական

Լոռու մարզում դեկտեմբերի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 13 : 00 - ի սահմաններում Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին է դիմել Երեւան քաղաքի բնակիչ, 54-ամյա Աշոտ Զ.-ն: Shamshyan.com-ի փոխանցմամբ, նա ոստիկաններին հայտնել է, որ դեկտեմբերի 30-ին ժամը 23:00-ից մինչեւ դեկտեմբերի 31-ի ժամը 10:00-ն ընկած ժամանակահատվածում Վանաձոր քաղաքի Դպրոցի փողոցի թիվ 2-րդ շենքի բակում կայանված իրեն պատկանող Lexus GX-470 մակնիշի 20 OO 022 համարանիշի ավտոմեքենայի առջևի դռան ապակին կոտրելու միջոցով ավտոսրահի միջից անհայտ անձը կամ անձինք գողացել են մոտ 500 հազար դրամի ապրանք: Աղբյուրի տեղեկություններով՝ Աշոտ Զ.-ն աշխատում է Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր