00:00:00

Տավուշում հրազենով սպանվել է 27-ամյա երիտասարդ

17:20, 31 դեկտեմբեր 2018 Իրավական

Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Տավուշի մարզում․ հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 01:20-ին «Բերդ» բժշկական կենտրոնից ոստիկանության Տավուշի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մահացած մի երիտասարդ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը Բերդ քաղաքի Անդրանիկի փողոցի բնակիչ, 27-ամյա Աշոտ Գեւորգյանն էր, որը մահացու հրազենային վնասվածքն ստացել է Մաշտոցի փողոցի 33 հասցեում: Հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և համատեղ գործողութուններ՝ հանցագործությունը կատարած անձին կամ անձանց, ինչպես նաեւ՝ հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր