00:00:00

Վաչագան Ղազարյանն ազատ է արձակվել 50 միլիոն դրամ գրավի դիմաց

02:14, 31 դեկտեմբեր 2018 Իրավական

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 29-ին 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակել Սերժ Սարգսյանին թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանին։ Դատարանը բավարարել է Ղազարյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին պաշտպանների հայցը։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր Ղազարյանին գրավով ազատ արձակելու միջնորդությունը։ Վաչագան Ղազարյանի խափանման միջոցը փոխվում է երկրորդ անգամ։ Առաջին անգամ նոյեմբերին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը նրան ազատ էր արձակել 1 մլրդ դրամ գրավի դիմաց

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր