00:00:00

Վահագն Հարությունյանին կալանավորելու միջնորդությունը դեռ չի քննվել

02:25, 30 դեկտեմբեր 2018 Իրավական

Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար ՀՀ ՔՕ մի քանի հոդվածներով որպես մեղադրյալ ներգրավված Վահագն Հարությունյանին կալանավորելու նախաքննական մարմնի միջնորդությունը դեռ չի քննվել: Տեղեկացանք, որ Վահագն Հարությունյանին կալանավորելու նախաքննական մարմնի այս միջնորդությունը մակագրվել էր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (Շենգավիթի նստավայր) դատավոր Նելլի Բաղդասարյանին, սակայն վերջինս ինքնաբացարկ է հայտնել: Բանն այն է, որ Բաղդասարյանի ամուսինը դատախազ է եղել եւ մոտ հարաբերությունների մեջ է գտնվել Վահագն Հարությունյանի հետ, ուստի այդ հիմքով դատավորն ինքնաբացարկ է հայտնել: Երեկ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդության քննարկմանը Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանը չի բացառել, որ ինքնաբացարկի վերաբերյալ որոշմանը ծանոթանալուց հետո դատավորին ինքնաբացարկի միջնորդության անհրաժեշտություն առաջանա: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր