00:00:00

Չորս հոգի դիմակավորված մտել են տուն, ծեծել ամուսիններին. Ոստիկանությունը բացահայտել է ավազակային հարձակումը

23:29, 29 դեկտեմբեր 2018 Իրավական

Դեկտեմբերի 26-ի երեկոյան Վայոց ձորի Գետափ գյուղում ավազակային հարձակում էր կատարվել: Տուժողներն ամուսիններ էին: Չորս հոգի դիմակավորված մտել էին տուն, ծեծել նրանց, կապել ննջարանում, դանակի ու ատրճանակի սպառնալիքի տակ տնից հափշտակել կես միլիոն դրամ, խմիչքներ, համակարգիչ, բջջային հեռախոս ու պլանշետ: Կատարվածի մասին ոստիկանության Եղեգնաձորի բաժնում տեղեկացան կեսգիշերն անց` օպերատիվ կառավարման կենտրոնից: Րոպեներ անց օպերատիվ խումբն արդեն դեպքի վայրում էր: Հարձակման հետևանքներն ակնհայտ էին: Տունն ամբողջությամբ տակնուվրա էին արել: Իրավապահները ուսումնասիրեցին դեպքի վայրը, տուժողներից հաղորդում վերցրին: Որոնողական աշխատանքների ընթացքում, տնից ոչ հեռու, քրեական հետախույզները դիմակներ հայտնաբերեցին, ավել ուշ` նաև գողոնը: Համապատասխան միջոցառումներից հետո, քրեական հետախույզները դեկտեմբերի, ժամը 6.30-ի սահմաններում, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով, Եղեգնաձորի Միկոյան փողոցից ոստիկանության Եղեգնաձորի բաժին բերման ենթարկեցին նախկինում տարբեր հանցագործությունների համար դատապարտված, Լոռու մարզի բնակիչներ Արեն Սարգսյանին և Բագրատ Ասոյանին: Կասկածյալները ձերբակալված են: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր