00:00:00

Սամվել Մայրապետյանի բուժումը Գերմանիայում շարունակելու նպատակով փաստաբանները դիմել են ՀՔԾ

21:17, 29 դեկտեմբեր 2018 Իրավական

Գործարար Սամվել Մայրապետյանի փաստաբանական խումբը հայտարարություն են տարածել այն մասին, որ իրենց պաշտպանյալը կարիք ունի շտապ բժշկական միջամտության։ Այս նպատակով փաստաբանները դիմում են ներկայացրել Հատուկ քննչական ծառայությանը: «Մի շարք անվանի վիրաբույժներ, հրավիրված կոնսիլիումի արդյունքում, կարծիք են հայտնել, որ Հայաստանի Հանրապետությունում հնարավոր չէ կազմակերպել ու տրամադրել մասնագիտացված բուժում, քանի որ Հայաստանի Հանրապետությունում բացակայում է տրանսլյումինալ դրենավորման տեխնիկան»,- ասվում է փաստաբանական խմբի հայտարարության մեջ: Նրանք նշել են, որ ստեղծված իրավիճակում միակ ելքը Սամվել Մայրապետյանին շտապ կերպով Գերմանիա տեղափոխելն է: Քանի որ նրա անձնագիրը գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում, փաստաբանական խումբը դիմում է ներկայացրել ՀՔԾ: Գործարար Սամվել Մայրապետյանը 30 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել կալանքից: Ազատ արձակումից հետո նա տեղափոխվել է հիվանդանոց: Սամվել Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-311 հոդվածի հատկանիշներով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր