00:00:00

Ոստիկանները բացահայտել են Էրեբունիում կատարված կողոպուտը

21:23, 28 դեկտեմբեր 2018 Իրավական

Դեկտեմբերի 22-ին, ժամը 14:10, ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում ստացվեց. Աճեմյան փողոցում գործող խանութներից մեկում կողոպուտ էր կատարվել: Մթերային խանութում մի կնոջ պարանոցից բացահայտ հափշտակել էին ոսկյա շղթան` պատճառելով մոտ 220.000 դրամի նյութական վնաս: Դեպքը ժամը 14-ի սահմաններում էր կատարվել: Տուժողը կասկածյալին միայն թիկունքից էր տեսել: Նկարագրածից կարելի էր ենթադրել, որ կողոպտողը երիտասարդ էր: Բանավոր եւ գրավոր փաստարկումները ստուգելուց ու վերլուծելուց հետո կազմվեց օպերատիվ միջոցառումների պլան: Քրեական հետախույզները լայնածավալ որոնողական աշխատանքներ սկսեցին` ձեռնարկելով օրենքով սահմանված բոլոր միջոցառումները, եւ արդյունքը չուշացավ: Շուտով ոստիկանության Էրեբունու բաժնում տեղեկություններ ստացվեցին, որ կողոպուտը հնարավոր է կատարած լինի Երեւանի Օստրովսկու փողոցի բնակիչ Գագիկ Ս.-ն: Դեպքի հաջորդ օրը, ժամը 11-ի սահմաններում, Սարգսյանը Սեբաստիա փողոցից բերման ենթարկվեց ոստիկանության Էրեբունու բաժին: Հետագա միջոցառումներով պարզվել է, որ կասկածյալը ոսկե շղթան գրավադրել է մայրաքաղաքի գրավատներից մեկում: Կողոպուտի փաստով հարուցվել է քրեական գործ: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: https://www.youtube.com/watch?v=HC4dmLvEGE0

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր