00:00:00

Հափշտակել են քաղաքացու պայուսակը, որում եղել է վերջինիս ID քարտը. Կա տեսանյութ

17:45, 26 դեկտեմբեր 2018 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու նույնականացման քարտը առերեւույթ հափշտակած անձի ինքնությունը։ ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ 2018թ. նոյեմբերի 19-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, Երեւանի Մարգարյան փողոցում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը հափշտակել է քաղաքացու՝ համակարգչային խանութի հարեւանությամբ գտնվող քարե պատնեշի վրա դրված պայուսակը, որի մեջ եղել է վերջինիս նույնականացման քարտը: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ եւ Դավթաշեն  վարչական շրջանների քննչական բաժնում: Նախաքննության ընթացքում ստացվել են դեպքի վայրի՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ։ ՔԿ-ն խնդրում է նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որեւէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին: https://www.youtube.com/watch?v=GltY9EqNKI8  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր