00:00:00

Ոստիկանությունում տեղի է ունեցել տարածքային բաժինների պետերի մասնագիտական պարապմունքների ստուգարք

23:33, 25 դեկտեմբեր 2018 Իրավական

Դեկտեմբերի 24-ից տեղի ունեցավ ոստիկանության տարածքային բաժինների պետերի մասնագիտական պարապմունքների ստուգարքը: Ինչպես  տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանձնաժողովի անդամները, որոնք ՀՀ ոստիկանության պետի տեղակալներն են, գլխավոր վարչությունների ու վարչությունների պետեր, մասնագիտական հարցեր են ուղղում ոստիկանության տարածքային բաժինների պետերին: Հանձնաժողովի նախագահը ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանն է: Մասնակցում էին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ենթակա բաժինների պետերը: Ոստիկանության տարածքային բաժինների պետերը պարբերաբար մասնակցում են տարբեր թեմաներով մասնագիտական պարապմունքների, որոնք ըստ ուղղվածությունների վարում են ոստիկանության պետի տեղակալները կամ համապատասխան վարչության պետերը: Ոստիկանության այն պաշտոնյաները, որոնք անբավարար կգնահատվեն հանձնաժողովի կողմից, որոշ ժամանակ անց հնարավորություն կստանան ևս մեկ անգամ մասնակցելու ստուգարքի, որը կանցկացվի ՀՀ ոստիկանության պետի ներկայությամբ: Ոստիկանությունը խոստանում արդյունքները ներկայացնել առաջիկայում: https://www.youtube.com/watch?v=XUgi8T25-KA

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր