00:00:00

ՀՀ ոստիկանության պետն ընդունել է Գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմին (տեսանյութ)

03:18, 25 նոյեմբեր 2018

Նոյեմբերի 22-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանն ընդունեց Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմին՝ ռեկտորի տեղակալ Մկրտիչ Այվազյանի գլխավորությամբ: Ակադեմիայի դասախոսները ոստիկանության պետին ներկայացրին ստեղծվելիք ոստիկանության շարժական պարեկային ծառայության նոր համազգեստի գծանշումներ և ծառայողական մեքենաների արտաքին ձևավորման օրինակներ: ամազգեստի նմուշների վրա աշխատել են Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողները՝ ուսումնասիրելով եվրոպական մի շարք երկրների և ԱՄՆ պարեկային ծառայողների համզգեստների առանձնահատկությունները: Շնորհակալություն հայտնելով արդեն արվածի համար, ոստիկանության պետն արեց առաջարկներ և հորդորեց շարունակել աշխատանքը, որպեսզի ունենանք պարեկայինի այնպիսի համազգեստ, որ այլ երկրներ օրինակ վերցնեն մեզնից՝ հայկականից: Վերջնական տարբերակների վերաբերյալ կտրվի համապատասխան տեղեկատվություն: https://www.youtube.com/watch?v=lmYmDsIjgHE

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր