00:00:00

Վալերիյ Օսիպյանը առաջիկա օրերին հանդիպումներ կունենա հանրապետության մարզերում

02:40, 25 նոյեմբեր 2018

ՀՀ ոստիկանությունը հանձնառու է օրենքով վերապահված լիազորությունների շրջանակում անել առավելագույնը՝ ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների ընթացքում, ինչպես և նախորդող շրջանում օրինականության և քաղաքացիների իրավունքների լիարժեք ապահովման, ինչպես և անօրինականության դրսևորումների, այդ թվում՝ ընտրակաշառքի, ընտրողների ուղղորդման, ընտրական օրենսգրքով սահմանված կարգի խախտման հնարավոր դեպքերի բացառման համար: ՀՀ ոստիկանությունը, իր հանձնառությանը հավատարիմ, արդեն այսօր ձեռնարկում է միջոցառումներ՝ առաջադրված բոլոր խնդիրները նույնպիսի հետևողականությամբ ու սկզբունքայնությամբ կատարելու համար, ինչպես կատարել է նախորդ ամիսների բոլոր համապետական ու զանգվածային միջոցառումների ժամանակ: ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների շրջանում օրինականության ապհովմանն ուղղված միջոցառումների շրջանակում ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը առաջիկա օրերին հանդիպումներ կունենա հանրապետության մարզերում: Ընտրություններին մասնակցող կուսակցությունների ու դաշինքների ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածուները ևնախընտրական շտաբների ղեկավարները հրավիրվում են հանդիպումներին: ​Հանդիպումները կկայանան՝ ​Նոյեմբերի 27-ին, ժամը 11-ին՝ Արագածոտնի մարզպետարանում: ​Նոյեմբերի 27-ին, ժամը 14:30-ին՝ Շիրակի մարզպետարանում: ​Նոյեմբերի 29-ին, ժամը 10-ին՝ Վայոց ձորի մարզպետարանում: ​Նոյեմբերի 29-ին, ժամը 14:30-ին՝ Գորիսի քաղաքապետարանում: ​Նոյեմբերի 30-ին, ժամը 17-ին՝ Գեղարքունիքի մարզպետարանում: ​Դեկտեմբերի 3-ին, ժամը 10-ին՝ Լոռու մարզպետարանում: ​Դեկտեմբերի 3-ին, ժամը 13:30-ին՝ Տավուշի մարզպետարանում: ​Դեկտեմբերի 3-ին, ժամը 17 -ին՝ Կոտայքի մարզպետարանում: ​Դեկտեմբերի 4-ին, ժամը 11-ին՝ Արարատի մարզպետարանում: ​Դեկտեմբերի 4-ին, ժամը 14:30-ին՝ Արմավիրի մարզպետարանում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր