00:00:00

«Սոցիոլոգիական կեղծարարության ասպետներն ուժից վեր խնդիր են դրել իրենց ուսերին». «Սասնա Ծռեր»

01:50, 25 նոյեմբեր 2018

Գահընկեց եղած ռեժիմի նախկին ընտրություններից քաջ հայտնի և քաղաքական պատվերներ կատարող տխրահռչակ «Գելափ ինթերնեյշնլ ասոցիացիա» կազմակերպության հայաստանյան գրասենյակ կոչվող սոցիոլոգիական հաստատությունը հերթական պատվերն է ստացել՝ նսեմացնել և հնարավորինս աննշան ներկայացնել «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության կշիռը քաղաքական դաշտում: Այս մասին հայտարարություն է տարածել «Սասնա ծռեր» կուսակցությունը: Հայտարարությունում նաեւ ասվում է. «Պետք է ընդունենք, որ Չախ-չախ թագավորի հեքիաթի ավանդույթներին հավատարիմ այս կեղծ «Գելափին» իսկապես հաջողվել է, ի վերջո, այնպիսի սուտ մոգոնել, որին մենք, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, վերջապես հավատացինք: Այն է՝ թե մեզ առհասարակ անհայտ է «Սասնա Ծռեր» անունով քաղաքական ուժը և որ նա իր անհայտությամբ գերազանցում է Հայաստանի բոլոր փոքր ու մեծ քաղաքական ուժերին: Ըստ երևույթին, այս կեղծ «Գելափին» պատվիրված հերթական անհեթեթությունը արդյունք է նախաէպոսյան Հայաստանում արված հետազոտության: Իսկ եթե ավելի լուրջ, ապա ըստ էության գործ ունենք քաղաքական այնպիսի պատվերի հետ, որը նպատակ ունի հասարակությանը նախապատրաստելու հերթական ընտրական կեղծիքին, այն է՝ Սերժ Սարգսյանի և նրա օլիգարխիկ, մարտիմեկյան ՀՀԿ-ԲՀԿ տանդեմի քաղաքական հարությանը, այս անգամ արդեն՝ որպես «քաղաքական ընդդիմություն»: Ակնհայտ է, որ սոցիոլոգիական կեղծարարության ասպետներն ուժից վեր խնդիր են դրել իրենց ուսերին: Պարոնայք կեղծարարներ, զուր ջանքեր մի վատնեք, Սասնա Ծռերը լինելու են գալիք խորհրդարանում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր