00:00:00

Նիկոլ Փաշինյանն ազդարարեց Հայաստանում ոչ բռնի, թավշյա տնտեսական հեղափոխության մեկնարկը

01:00, 25 նոյեմբեր 2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հրավիրած համաերևանյան երթն ավարտվեց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն ամփոփիչ ելույթի ընթացքում հայտարարեց, որ այսպիսով ազդարարում է Հայաստանում ոչ բռնի, թավշյա տնտեսական հեղափոխության սկիզբը: «Այսօր մենք իրականացրինք Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջամենաերկար և ամենատևական երթը: Մեր երթը տևեց ուղիղ 9 ժամ 25 րոպե, և 37.5 կմ մեկօրվա մեջ։ Ինչ խորհուրդ ուներ այս ամենը. առաջինը՝ մենք սրանով ևս մեկ անգամ ի ցույցդրեցինքոր մեր կամքը ամուր է քարից էլ, և մեր հոգին հանձնվել չգիտիև մեզ ազատ ևերջանիկ Հայաստանի կառուցման ճանապարհին ոչ ոք և ոչինչ չի կանգնեցնիորովհետևմենք վայելում ենք մեր ժողովրդի վստահությունը, ժողովրդի մանդատը, և մենք ժողովրդի իշխանությամբ Հայաստանը կառաջնորդենք դեպի ազատություն, զարգացում, երջանկություն այնքան ժամանակ, որքան մեր ժողովուրդը կցանկանա: Իսկ այսօր մենքտեսանք հազարավոր քաղաքացիներիհազարավոր քաղաքացիների ողջունեցինքնրանցաչքերի մեը նայեցին, հազարավոր քաղաքացիների օրհնությունը ստացանք: Երկրորդ խորհուրդը հետևյալն էր՝ դա, ըստ էության, ինչ-որ առումով քավության ճանապարհ էր, որովհետև մենք արդեն 6 ամիս՝ առաջնորդում ենք Հայաստանը կառավարության ու իշխանության կարգավիճակով: Սա քավության երթ էր մեր թույլ տված հնարավոր բոլորսխալների ու վրիպումների համար: Սա նաև ի հարգանս քավության երթ էր բոլոր այն քաղաքացիների, ովքեր որևէ կերպ դառնացել են այս ընթացքում, որևէ հիասթափություն են ապրել այս ընթացքում: Բայց, սա նաև ոչ թե երթ էր, այլ մի յուրօրինակ ուխտագնացություն Երևան մայրաքաղաքիփողոցներովՄենք, այս ուխտագնացությամբ, հաստատեցինք մեր հավատարմությունըՀայաստանում տեղի ունեցած ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության արժեքներին: Մենք ցույց տվինք, որ հավատարիմ ենք այդ ճանապարհին, և մեզ ոչինչ չի ստիպի շեղվել այդ ճանապարհից: Հեղափոխությունը սկսվեց այն ժամանակերբ ձեզնից ումեր քաղաքական թիմից լիազորված ապրիլի 16-ին Ֆրանսիայի հրապարակում հայտարարեցի, որ Հայաստանում մեկնարկում է ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը, և այդպես էլ տեղի ունեցավ: Եվ ես հիմա այստեղից ուզում եմազդարարելոր Հայաստանում սկսվում է ժողովրդական, ոչ բռնիթավշյա տնտեսականհեղափոխութունըորի արդյունքներով Հայաստանն իսկապես դառնալու է տնտեսապես զարգացած, բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական, բարեկեցիկ երկիր, երջանիկ մարդկանց երկիր, ազատ մարդկանց երկիր, հզոր մարդկանց երկիր»,- ասաց Փաշինյանը: Նոյեմբերի 24-ին, ժամը 10:00-ին Նոր Նորքի 6-րդ զանգվածից մեկնարկած երթն անցավ Երևան քաղաքի բոլոր վարչական շրջաններով: Համաերևանյան քայլերթը Նիկոլ Փաշինյանը ավարտեց Կառավարության շենքի մոտ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր