00:00:00

Վտանգավոր ճանապարհներին անվտանգության միջոցառումներ իրականացնելու նպատակով 5 միլիոն եվրո արժողությամբ գրանտային ծրագիր կներգրավվի

21:35, 24 նոյեմբեր 2018

Հայաստանի Հանրապետության առավել վտանգավոր ճանապարհահատվածներում լրացուցիչ անվտանգության միջոցառումներ իրականացնելու նպատակով 5 միլիոն եվրո արժողությամբ գրանտային ծրագիր կներգրավվի: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը: Նրա խոսքով՝ շինարարության ընթացքում կկիրառվեն լուսային ազդանշանների, գծանմուշների ինտենսիվ համակարգեր: «2018 թվականին ճանապարհների վրա 2000 նոր ճանապարհային նշաններ են լրացվել: Ձեռք է բերվել և տեղադրման ընթացքում է շուրջ 4000 նոր ճանապարհային նշան՝ Երևան-Մեղրի, Երևան-Արմավիր և Հրազդան-Ծաղկաձոր ճանապարհի վրա»,-ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր