00:00:00

Այս ԱԺ-ն լինելու է լեգիտիմ, գործելու է ամբողջ ժամկետով. դրա հետ պետք է բոլորը հաշվի նստեն. Փաշինյանը՝ Սեֆիլյանին

19:48, 24 նոյեմբեր 2018

Խորհրդարանն ընտրվում է ամբողջ ժամկետով գործելու համար, այն լինելու է լեգիտիմ, ոչ մեկը չի կարող ժողովրդի փոխարեն որոշել: Այս մասին, այսօր՝ նայեմբերի 24-ին, քայլերթի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Սասնա ծռեր» կուսակցության համահիմնադիր Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությանը, թե նոր ձեւավորվող խորհրդարանը 1-1,5 տարվա կյանք է ունենալու, քանի որ հեղափոխության հիմնական առանցքային խոստումները չեն կատարվել` Ընտրական օրենսգիրքը չի փոխվել, ՀՀ նախկին նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը չեն պատժվել, ՀՀԿ-ն չի հեռացվել քաղաքականությունից: «Բա ի՞նչ ենք արել, սեւաթույր պաստառները չե՞ք տեսել: Ինչ վերաբերում է խորհրդարանին, ապա այն ընտրվում է ամբողջ ժամկետով գործելու համար, ոչ մեկը չի կարող ժողովրդի փոխարեն որոշել: Խորհրդարանը լինելու է լեգիտիմ, որովհետեւ ընտրությունները լինելու են ազատ, արդար, թափանցիկ: Հայաստանն արդեն իսկ հեղափոխությունից հետո ազատ համացանց ունեցող երկիր է, եւ միջազգային կառույցներն արձանագրում են, որ Հայաստանում խոսքի ազատությունն աննախադեպ բարձր մակարդակի է: Այս պայմաններում ընտրված խորհրդարանը լինելու է լեգիտիմ, ուժեղ եւ ժողովրդի մանդատով օժտված»,-հայտարարեց Փաշինյանը: Հիշեցնենք՝ Սեֆիլյանը հայտարարել էր, որ դեկտեմբերի 9-ի ընտրությունների արդյունքում ձեւավորվելիք խորհրդարանը երկար կյանք չի ունենալու՝ ամենաշատը 1.5 -2 տարի հետո նոր ընտրություններ են լինելու։ Որպես պատճառ Սեֆիլյանը նշել էր, որ խոստացված արմատական փոփոխությունները, որոնք պետք է կատարվեին հեղափոխությունից հետո, մինչեւ այսօր տեղի չեն ունեցել՝ Ընտրական օրենսգիրքը չի բարեփոխվել, ՀՀԿ գործունեությունը չի կասեցվել եւ այլն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր