00:00:00

Իշխանությունը վերադարձվել է ժողովրդին․ Փաշինյան

15:46, 24 նոյեմբեր 2018

«Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության հարթակը կատարել է ժողովրդի առաջ ստանձնած իր պարտավորությունները, ամենակարևորը՝ իշխանությունը վերադարձվել է ժողովրդին»: Այս մասին,  այսօր մեկնարկած քայլերթի ժամանակ  հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Նա ասաց, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին միայն ՀՀ քաղաքացիներն իրավունք ունեն և որոշելու են Հայաստանի հետագա ճակատագիրը։ «Ոչ ոք չի կարող ՀՀ քաղաքացու կամքին բռնանալ ընտրակաշառքով, վարչական լծակով, որևէ այլ ռեսուրսով»,- հայտարարեց նա։ Անդրադառնալով երթին Փաշինյանը նկատեց. «Այսօրվա երթը յուրատեսակ ամփոփումն է մի քայլարշավի, որ սկսեցինք 2018-ի մարտի 31-ին՝ Գյումրիից, և որը պսակվեց ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխութամբ: Երկու օրից քաղաքական փուլն ամփոփվում է ու կարող ենք ասել, որ մեր շարժման հարթակը կատարել է ժողովրդի առաջ ստանձնած բոլոր պարտավորությունները: ՀՀԿ-ականներն ասում են՝ բա ո՞ւր է կախարդական փայտիկը. կախարդական փայտիկն այն է, որ 2018-ին 20 տարվա մեջ առաջին անգամ ունենալու ենք ոչ թե արտագաղթ, այլ ներգաղթ, ու այդպես շարունակ։ Հայ ժողովուրդը վերադառնալու է իր հայրենիք և ապրելու է ազատ, հզոր ու երջանիկ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր