00:00:00

Ի՞նչ է կատարվում «ԱՅԲ»-ում․ աուդիտի արդյունքները՝ շուտով (տեսանյութ)

15:30, 24 նոյեմբեր 2018

«ԱՅԲ»-ի գործունեությունն ու «Արարատյան բակալավրիատ» ծրագիրը, նախկինների՝ դպրոցը սեփական շահերին ծառայեցնելն ու հիմնադրամի փողերը անաղմուկ վատնելու ավարտը մոտ է։ Թավշյա հեղափոխությունից հետո կրթական այս հաստատությունը հայտնվեց ոլորտի պատասխանատուների ուշադրության կենտրոնում։ Աուդիտ է իրականացվում, հայտարարեց ԿԳ նախարարի արդեն պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը։ Ինչու՞ հաջողված, հիասքանչ, համաշխարհային մակարդակով մրցունակ ծրագիրը ինչ-որ պահի սխալ ճանապարհով գնաց, ովքեր ե՞ն շեղել սոցիալ- կրթական, եւ որ ամենակարևորն է բարեգործական ուսումնական հաստատության զարգացման ուղին։ Այս հարցի պատասխանն են փորձում գտնել օրվա իշխանությունները, հայտարարելով կրթական այս հաստատությունում նախկին բարքերը եւս պետք է արմատախիլ արվեն։ Հիշեցնենք, որ ԱՅԲ-ում աուդիտ իրականացնելու մասին Հարությունյանի հայտարարությունը սվիններով ընդունվեց դպրոցի հոգաբարձուների խորհրդի որոշ անդամների եւ մասնավորապես Տեր Մեսրոպ քահանա Արամյանի կողմից։ Ոմանք դյուրագրգիռ դարձան։ Պատճառն ավելի քան ակնհայտ էր, կրթական հաստատությունում իրավիճակը դուրս էր եկել վերահսկողությունից։ Հեգեւորականը պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդականն էր։ Հանգամանքն ավելի քան հիմնավոր էր, որպեսզի հեղափոխականները քայլերն ուղղեին նաեւ արտաքնապես գեղեցիկ այս կառույց։ Ուսումնասիրությունները ընթացքի մեջ, առաջիկա օրերին ավարտվելու են, հայտարարում է կրթության ոլորտի թիվ մեկ պատասխանատուն։ Թեմայի վերաբերյալ այլ մանրամասներ Արայիկ Հարությունյանը չի շտապում հայտնել, խորհուրդ է տալիս սպասել ուսումնասիրությունների արդյունքներին։ Կրթական այս հաստատության ճակատագիրը մտահոգում է շատերին, հատկապես նրանց, ովքեր չհարմարվելով Տեր Մեսրոպ քահանա Արամյանի թելադրած խաղի կանոններին ստիպված են եղել այլ աշխատանք փնտրել։ Նրանց թվում է Քրիստինե Հովհաննիսյանը՝ ԱՅԲ դպրոցի հայոց լեզվի եւ գրականության արդեն նախկին ուսուսչուհին։ Հովհաննիսյանը ԱՅԲ-ում աշխատել է 2014- 2016 թվականերին։ Հենց այդ ժամանակ էլ ներդրվել է «Արարատյան բակալավրիատ» ծրագիրը։ Մանկավարժական հանրությունը սկզբում ոգեւորությամբ է այն ընդունել, ասում է Քրիստինե Հովհաննիսյանը, հավելելով, հետագայում պետք է պարզ դառնար, այն պարզապես փող լվանալու լավ միջոց է։ Քրիստինե Հովհաննիսյանը շարունակում է ընտրության առաջ են կանգնած եղել, շարունակել աշխատել անվճար, կամ դառնալ գործազուրկ։ Անգամ արտաժամյա են աշխատել։ Այս ամենը մանկավարժներն արել, ապագայի համար ունենալով լավատեսական մոտեցումներ, մինչդեռ իրականությունը ցավոտ պետք է լիներ։ ԱՅԲ-ում առաջ գնալու նախապայմանը մեկն էր։ Այն ներկայացնում է մեր զրուցակիցը։ Խնդիրներն այսքանով չեն ավարտվում։ Կրթության ոլորտի նվիրյալներն ու օտարերկրյա ներդրողները, ովքեր այսօր շփոթմունքի մեջ, մեկ հարցի պատասխան են ակնկալում ստանալ, ինչու օլիգարխիան ներխուժեց կրթական հաստատություն։ «Այբ» դպրոցի մասին կարծիքները տարբեր են` հիացմունքից մինչև դժգոհություն, բայց ճշմարտությունը, ինչպես հայտնի է, ծայրահեղությունների մեջտեղում է թաքնված։ Irakanum.am https://www.youtube.com/watch?v=4ZUtUxf0YAY&feature=youtu.be&fbclid=IwAR2lmzBMcp7z3JAhKblrjOfAyJfF74cNVKDcpN9jtzGcW1II6fos5Mj7OhU

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր