00:00:00

Մայր Տաճարը ժամանակավորապես փակ կլինի այցելությունների եւ արարողությունների համար

23:18, 23 նոյեմբեր 2018

Տեղեկացնում ենք, որ Միածնաէջ Մայր Տաճարի հիմնանորոգման եւ ամրակայման շինարարական աշխատանքների պատճառով տաճարը ժամանակավորապես փակ կլինի այցելությունների եւ արարողությունների համար: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը շաբաթվա ընթացքում ժամերգություններին կմասնակցի Սուրբ Հովհաննես Մկրտիչ-Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում եւ Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում, իսկ կիրակի օրերին միաբանությունը` գլխավորությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Սուրբ Պատարագի արարողությանը կմասնակցի Սուրբ Գայանե վանքում: Այս ընթացքում աղոթասացությունը Մայր Տաճարում չի դադարելու, կմատուցվեն կիրակնօրյա պատարագներ մի քանի միաբանների մասնակցությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր