00:00:00

Աշոտյանը մեղադրում է Փաշինյանին

22:02, 23 նոյեմբեր 2018

Առավոտից ստանում եմ ահազանգեր Երևան քաղաքի տարբեր դպրոցներից, հատկապես՝ Կենտրոն և էրեբունի վարչական շրջանների դպրոցների աշխատակիցներից, որ Նիկոլ Փաշինյանի վաղվա երթի համար իրենց հորդորում են, խորհուրդ են տալիս, հավաքագրում են մասնակցության համար։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: «Ասում են, որ խրախուսվում է ձեր մասնակցությունը վաղվա երթին, ձեզ համար լավ կլինի, որ գաք, վաղը կոլեկտիվներով հավաքվե՛ք, եկե՛ք երթի»,- փոխանցեց նա իրեն հասցեագրված ահազանգերը և նշեց, որ այդ դրանք ճշտվել են, և այդ մարդիկ վերահաստատել են իրենց իմացած ինֆորմացիան, որ իշխանությունները մաքսիմալ քանակով մարդ են հավաքագրում: Այսինքն՝ այսօրվա իշխանությունները կրկնում են այն աշխատաոճը, որում ժամանակին մեզ էին մեղադրում, վարչական լծակներից օգտվել չեն խորշում՝ դեռ ընտրարշավը չմեկնարկած»,- ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր