00:00:00

Անձրեւ, մառախուղ․ եղանակը Հայաստանում

20:19, 23 նոյեմբեր 2018

Հանրապետությունում նոյեմբերի 24-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ եւ մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Քամին՝ արեւմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 24-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում կնվազի 4-5 աստիճանով, այնուհետեւ նույնքան կբարձրանա: «Հայպետհիդրոմետ»-ի հաղորդմամբ՝ Երեւանում նոյեմբերի 24-ին սպասվում է անձրեւ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +4+6, վաղը ցերեկը՝ +9+11: Օդի ջերմաստիճանը՝ մարզերում. Շիրակում գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +2+6, Կոտայքի լեռներում գիշերը` -2+3, ցերեկը՝ +2+6, Կոտայքի նախալեռներում գիշերը` +3+5, ցերեկը՝ +7+9, Գեղարքունիքում գիշերը` -2+3, ցերեկը՝ +2+6, Լոռիում գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +2+6, Տավուշում գիշերը՝ +1+5, ցերեկը` +3+7, Արագածոտնի լեռներում գիշերը`  -2+3, ցերեկը՝ +2+6, Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +8+10, Արարատում գիշերը` +4+6, ցերեկը՝ +9+11, Արմավիրում գիշերը՝ +4+6, ցերեկը՝ +9+11, Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +2+6, Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +4+6, ցերեկը՝ +9+11, Սյունիքի հովիտներում` գիշերը` +3+6, ցերեկը՝ +5+10, Սյունիքի նախալեռներում՝ -2+3, ցերեկը՝ +3+7, Արցախում գիշերը` +1+4, ցերեկը՝ +3+6:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր