00:00:00

Պռոշյանում գյուղացիները փակել են ճանապարհն ու պահանջում են, որ անասնագողերը հայտնաբերվեն

19:58, 23 նոյեմբեր 2018

Երեւան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում երթեւեկությունը կաթվածահար է եղել. գյուղի բնակիչները՝ ի նշան բողոքի, դեպի Երեւան իջնող ճանապարհահատվածը փակել են եւ պատճառաբանում են, որ երկար ժամանակ է՝ գյուղում տեղի են ունենում անասնագողության դեպքեր, սակայն ոստիկանությունը մինչեւ այսօր չի հայտնաբերել անասնագողերին։ Shamshyan.com-ի  փոխանցմամբ, բողոքի ակցիայի մասնակիցների հետ բանակցություն է վարում ոստիկանության Նաիրիի բաժնի պետի տեղակալը, սակայն բնակիչներն ասում են, որ ճանապարհը կբացենք այն ժամանակ, մինչեւ հայտնաբերվեն անասնագողերը։ Նշված հատվածում երթեւեկությունը փորձում են կարգավորել Ճանապարհային Ոստիկանության աշխատակիցները: Գյուղացիներն ասում էին նաեւ, որ վերջին անասնագողության դեպքը տեղի է ունեցել երեկ, եւ գողը կամ գողերը տարել են 5 խոշոր եղջերավոր անասուն, ու ամեն մի խոշոր եղջերավոր անասունը կարժենար 400-450 հազար դրամ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր