00:00:00

Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է Ժողովրդավարության համաշխարհային ֆորումին

19:08, 23 նոյեմբեր 2018

Նոյեմբերի 21-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը Ստրասբուրգում մասնակցեց «Ժողովրդավարության համաշխարհային ֆորումին»՝ «Կանայք, անվտանգություն և ժողովրդավարացում բազմակողմության համատեքստում» խորագրի ներքո։ Բացմանը ելույթներով հանդես եկան Խորվաթիայի ԱԳ նախարար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը և Ֆինլանդիայի ԱԳ նախարար Տիմո Սոինին։ Միջոցառմանը ներկա էին շուրջ 100 երկիր ներկայացնող մասնակիցներ, որոնց թվում էին ԵԽ բարձրաստիճան պաշտոնյաներ, գիտնականներ, քաղաքական գործիչներ, փորձագետներ և ուսանողներ։ Ֆորումի քննարկումները հիմնականում վերաբերում էին կանանց իրավունքներին և գենդերային հավասարությանը։ ԱՅս մասին հայտնում են ԱԳՆ-ից: Միջոցառմանը ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդես եկավ ելույթով: Տեղեկանք. «Ժողովրդավարության համաշխարհային ֆորումը» հիմնվել է 2012թ. և կազմակերպվում է Եվրոպայի խորհրդի կողմից՝ Ստրասբուրգ քաղաքի ղեկավարության և ֆրանսիական կառավարության հետ համատեղ։ Այն հարթակ է ապահովում ժողովրդավարական կառավարման ոլորտում երկխոսության և նորարարությունների համար, նպաստում է Եվրոպայի խորհրդի սկզբունքների տարածմանը։ Ֆորումի ընթացքում քննարկվում են ժողովրդավարության առջև ծառացած արդի մարտահրավերները և դրանց հնարավոր լուծումները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր