00:00:00

Դեպի ազատ ու արդար ընտրություններ․ Ոստիկանությունը եւ ԶԼՄ-ները կհամագործակցեն

18:36, 23 նոյեմբեր 2018

Այսօր  տեղի ունեցավ «ՀՀ ոստիկանության և զանգվածային լրատվության միջոցների փոխգործակցությունը» թեմայով քննարկումը, որը կազմակերպվել էր ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհուրդի և ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության հետ համատեղ։  Հանդիպմանը, որին  ներկա էին ոստիկանության աշխատակիցներն ու մի շարք լրատվամիջոցի ներկայացուցիչներ, քննարկվեցին  առաջիկա ԱԺ ընտրություններում մամուլի և ոստիկանության համագործակցությունը, ընդգծելով այն հանգամանքը, որ երկու ինստիտուտների գործունեության նպատակը արդար և թափանցիկ ընտրությունների կազմակերպումն է։ Մասնավորապես ընգծվեց լրատվամիջոցների կողմից հայտնաբերված ընտրախախտումների մասով ոստիկանության քայլերը, քանի որ ոստիկանությունը մամուլի հրապարակումները օրենքով ամրագրված կարգով համարում է՝ հաղորդում  հանցագործության մասին։ Այս առումով ոստիկաններն իրենք չափազանց կարևոր համարեցին մամուլի գործունեությունը ընտրություններում։ Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ վերջին ՏԻՄ ընտրություններում գրանվել են դեպքեր, երբ մամուլը հրապարակել է ընտրախախտման մասին, սակայն 2 ժամ անց ոստիկանությունը գործին ընթացք չի տվել՝ պատճառաբանելով, որ ահազանգ չի եղել, արձագանքեց Ոստիկանության շտաբի տեսչական վարչության պետի տեղակալ, հետաքննության բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հակոբ Պետրոսյանը արձագանքեց․-«Տեսական առումով Ձեր կողմից վկայակոչվածն առիթ է որպես քրեական գործ հարուցելու համար, և բավարար հիմքերի առկայության պարագայում կարող է հարուցվել քրեական գործ, ճիշտ է դա դիտվում է հանցագործությամ մասին հաղորդում և իմ նշած 180-րդ հոդվածի 1-ին մասի ընթացակարգով պետք է անհապաղ լուծում տրվի, բայց ամեն դեպքում ոստիկանությունը պետք է քննություն իրականացնի, նյութերի նախապատրաստման փուլ սկսի»։ Մեր հարցին ի պատասխան լրացում արեց նաև ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհուրդի անդամ Փայլակ Ֆահրադյանը, ով նշեց, որ լրագրողն ինքը ևս պետք է հետամուտ լինի իր հրապարակմանը, և եթե տեսնում է իր հայտնաբերած խախտման մասով ոստիկանության կողմից չկա արձագանք, ինքը կարող է դիմել և պահանջել, որպեսզի ոստիկանությունը պատասխանի ուսումնասիրեցին, թե ոչ։ Քննարկման ընթացքում բարձրացվեցին մի շարք խնդիրներ՝ ընտրատեղամասերի մոտ կուտակումներից, մինչև ոստիկան-լրագրող փոխհարաբերություններ, և հանդիպումը բացառիկ առիթ ստեղծեց տարիներ շարունակ կուտակված թյուրըմբռնումները վերհանելու և երկխոսության ձևաչափով հանգելու ընդհանուր հայտարարի, ինչը անհամեմատ ավելի ամուր հող կնախապատրաստի անցկացնելու համար աննախադեպ արդար և թափանցիկ ընտրություններ։ Նշենք, որ քննարկմանը ներկա էին նաեւ լրագրողական տարբեր կազմակերպություններից ներկայացուցիչներ։ Վերջիններս եւս արձանագրեցին, որ ոստիկանությունում՝ նոր ոստիկանապետի նշանակումից հետո իրապես իրավիճակ է փոխվել։ Քննարկման ընթացքում բարձրացված հարցերը, եւ մտահոգությունները կներկայացվեն նաեւ ՀՀ Ոստիկանապետին։ Վերջինս հիշեցնենք, որ տարբեր առիթներով հայտարարել է, որ ընտրությունները անցկացվելու են ազատ եւ արդար, եւ ոստիկանությունը օրենքով սահմանված կարգով պահպանելու է ընտրությունների օրինականությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր