00:00:00

«Մամուլի հետ սուրճ»․ ՀՀԿ-ի կարգախոսը սխալ է ընտրված․ Հենց մտահոգված լինելով՝ քաղաքացիները մերժեցին նրանց

17:29, 23 նոյեմբեր 2018

«Առաջին լրատվական»-ի «Մամուլի հետ սուրճ» հաղորդման հյուրն է armday.am և irakanum.am կայքերի խմբագիր Փայլակ Ֆահրադյանը: «Այս ընտրությունները հետաքրքիր կլինեն այն առումով, որ դրանց մասնակցում է ՀՀԿ-ն, որին մայիսին մերժեցին ՀՀ քաղաքացիները»,- ասաց նա: Մեր զրուցակցի կարծիքով՝ ՀՀԿ-ի կարգախոսը՝ «Եթե մտահոգ ես, ընտրիր Հանրապետականին», սխալ է ընտրված. «Հենց մտահոգված լինելով Հայաստանի ապագայով՝ քաղաքացիները մերժեցին իրենց և իրենց առաջնորդին: Ուստի, կարծում եմ, ՀՀ քաղաքացիները կամ նրանց զգալի մասը չեն ընտրի Հանրապետական կուսակցությունը»: Փայլակ Ֆահրադյանը ընտրությունների արդյունքները կանխորոշված է համարում և չի կարծում, որ կարգախոսները, ծրագրերը ինչ-որ ընտրության ժամանակ աշխատել են. «Հետհեղափոխական շրջան է, բայց էյֆորիան դեռևս պահպանված է, և քաղաքացիներն ընտրելու են պարզապես Նիկոլ Փաշինյանին, և դրանից օգտվելու են իր թիմի անդամները»: Մանրամասները՝ տեսանյութում: https://www.youtube.com/watch?v=VThQ8XRvcKk

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր