00:00:00

Համազգային դրամահավաք-միջոցառման արդյունքը գոհացուցիչ է (տեսանյութ)

17:19, 23 նոյեմբեր 2018

Արարենք միասին. այս տարի հենց այս խորագրի ներքո են համախմբվել միլիոնավոր հայեր, մասնակցելով Հայաստան համահայական հիմնադրամի ամենամյահեռուստամարաթոնին և իրենց լուման ներդնելով Հայկական երկու պետությունների զարգացման գործում: Լոս Անջելեսում անցկացված Համազգային դրամահավաք-միջոցառման արդյունքը գոհացուցիչ է: Հավաքվել է փող 11 միլիոն 100 դոլար:«Հայաստան» համահայկական հիմնադրամի նպատակները լիովին ազնիվ են, ևնվիրատուների բոլոր գումարներն ու անգամ ամենափոքր լուման ծառայելու է իրնպատակին,- վստահեցնում է հիմնադրամի  գործադիր  տնօրեն  Հայկակ  Արշամյանը։

Մեր հայրենակիցները նվիրատվություն են կատարել նաև առձեռն: Տիկին Ժանեթ Միրզայանը հավաքել է դպրոցականների, քաղաքացիների կտրոններն ու կանխիկ գումարը: Տպավորված է: 21 տարի է Ասում է այս տարի ավելի քան երբեևէ ԱՄՆ-ում բնակվող հայերը ակտիվ էին:

Հայաստան համահայկական հիմնադրամի 21-րդ  հեռուստամարաթոնի  միջոցներով կշարունակվեն  Արցախում  իրագործվող երկու  կարևոր  ծրագիր,  որոնք  սկսվել  էին  նախորդ տարվա՝  «Բերքառատ Արցախ»  հեռուստամարաթոնի  միջոցներով:  Առաջինն  արցախյան գյուղատնտեսության ռեաբիլիտացիայի համար կենսական նշանակության խորքային հորերի հորատման և կաթիլային համակարգի կառուցման ծրագրերն են: Մարտունիի ուԱսկերանի շրջանների մոտ 200 հա տարածք ոռոգելի կդառնա, ոռոգման ջուրը կհասնիարցախցիների խաղողի, ցորենի դաշտերին, պտղատու այգիներին: 13 խորքային հոր էարդեն փորվել դրա համար: Ընթանում են հորատանցքերի վրա պոմպակայաններիկառուցման աշխատանքները: Հեռուստամարաթոնի երկրորդ ուղղությունը Արցախումարևային էներգիայի կիրառումն է: Ծրագիրը սկսվել է Շուշիից: Պիլոտային էր Քարինտակհամայնքը, որտեղ արդեն 50 տանը օգտագործում են այլընտրանքային էներգիա: 2019-ինարևային էներգիայից կօգտվեն նաև Ասկերանի բնակավայրերում:

Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը նոր Հայաստանում նոր ամրապնդում է ստանում: Բացի Արցախում իրականացվելիք ծրագրերից, «Հեռուստամարաթոն -2018» -ին նվիրաբերված գումարներն ուղղվելու են Հայաստանի գյուղերի և քաղաքների ենթակառուցվածքներին: Դրա շնորհիվ՝ աշխատատեղեր կստեղծվեն:

Ավելի վաղ Հիմնադրամի կառույցները Լատինական ու Հյուսիսային Ամերիկաներում ևԵվրոպայում անցկացրել են ավանդական հեռախոսամարաթոններ․ Բրազիլիայիտեղական մարմինը հավաքել է 30 հազար դոլար, Տորոնտոյի «Հայաստան հիմնադրամ»կազմակերպությունն այս տարվա բարեգործական ճաշին հավաքել է 1 մլն 300 հազարկանադական դոլար, Եվրոպայի հայությունն էլ Հեռախոսամարաթոն-2018-ի արդյունքում հանգանակել է ընդհանուր առմամբ 1 միլիոն 242 հազար 460 եվրո: Հանգանակված նվիրատվությունները գումարվելու է «Հեռուստամարաթոն-2018»-ի  ժամանակ հավաքված 11 միլիոն 100 դոլար փողը:

https://www.youtube.com/watch?v=19bVW4XMQUc

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր