00:00:00

ԱԱԾ-ն մոտ 10 մլն դրամ է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին

23:57, 22 նոյեմբեր 2018

«Հեռուստամարաթոն-2018»-ի երեկոյան «Հայաստան» համահայկական հիմնադրամի երևանյան գրասենյակ է այցելել Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը՝ որդու հետ: Այս մասին հայտնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամից: Արթուր Վանեցյանը կոչ է արել ակտիվորեն մասնակցել ազգային տուրքի յուրահատուկ միջոցառմանը՝ Հեռուստամարաթոն 2018-ին: ԱԱԾ տնօրենը վստահեցրել է, որ նվիրաբերված բոլոր գումարները ծառայելու են իրենց նպատակին: Ազգային անվտանգության ծառայությունը Հիմնադրամին հանգանակել է 9527 540 դրամ: Արթուր Վանեցյանն էլ իր անունից նվիրատվություն է կատարել՝ մեկ ամսվա աշխատավարձը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր