00:00:00

Սնանկության դատարանի նախագահ է ընտրվել Գարիկ Ավագյանը

23:26, 22 նոյեմբեր 2018

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, Բարձրագույն դատական խորհուրդը  հանդիպել է նոր ձևավորված Սնանկության դատարանի դատավորների հետ: Ինչպես հայտնում են ԲԴԽ աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից, հանդիպում-խորհրդակցության ժամանակ քննարկվել են Սնանկության դատարանի կազմավորման և արդյունավետ գործունեության հետ կապված հարցեր: Առանձնակի կարևորվել են նստավայրերի հստակեցման, աշխատակազմի և տեխնիկական վերազինման ապահովման, առկա գործերի բաշխման հետ կապված հարցերը:  Քննարկմանը նորաստեղծ դատարանի դատավորներն իրենց նկատառումներն են ներկայացրել դատարանի նախագահի ընտրության առնչությամբ: Խորհրդակցությունից հետո Բարձրագույն դատական խորհուրդը օրենքով սահմանված կարգով կազմակերպել է քվեարկություն՝ Հանրապետության նախագահին Սնանկության դատարանի նախագահի նշանակման առաջարկություն ներկայացնելու համար: Քվեարկության արդյունքներով՝ թեկնածուներից ոչ մեկը բավարար ձայներ չի ստացել: Կազմակերպվել է լրացուցիչ քվեարկություն, որի արդյունքում Սնանկության դատարանի նախագահ է ընտրվել Գարիկ Ավագյանը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր