00:00:00

Առողջապահության նախարարությունը էմիրաթյան ընկերության հետ հուշագիր է ստորագրել

22:50, 22 նոյեմբեր 2018

ՀՀ առողջապահության նախարարության և Արաբական Միացյալ Էմիրություններում առողջապահության ոլորտում գործող «Բայնոնա էնջինիրինգ քնսալթանսի» ընկերության միջև փոխըմբռնման հուշագիր, որով ամրագրվում են առողջապահական հաստատությունների նախագծման, կառուցման, կահավորման և կառավարման ոլորտներում համագործակցության շրջանակները: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, այն նաև կնպաստի ոլորտի զարգացմանը, ինչպես նաև կխթանի օտարերկրյա ներդրումները Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառում իրականացվող նախագծերի ուղղությամբ: Կողմերը պարտավորվել են մշակել 2 երկրի միջև բժշկական տուրիզմի զարգացման կոնցեպտ և ներկայացնել քննարկման: Միաժամանակ, համատեղ կուրվագծվի և ոլորտում միջազգային ստանդարտների կիրառման և տեղայանացման վերաբերյալ ճանապարհային քարտեզ, որն իր մեջ կներառի կատարվող քայլերի նկարագրությունը, պահանջվող ռեսուրսները և իրականացման ժամկետները: Նախքան հուշագրի ստորագրումը «Բայնոնա էնջինիրինգ քնսալթանսի» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Րաիտ Ֆախուրին, նախագծման ոլորտի տնօրեն Քուսայ Աուատին և ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը քննարկել են բժշկական հաստատությունների կառուցման ստանդարտները, հավատարմագրային կառավարման մասին ընկերության տեսլականը, բժշկական կահույքի և սարքավորումների մատակարարման և օտարերկրյա ներդրումների ներգրավման վերաբերյալ հարցերը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր