00:00:00

Քննարկվել են ՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի համագործակցության զարգացման հեռանկարները

16:31, 15 նոյեմբեր 2018

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի գրասենյակի և Հայաստանի պաշտպանական գերատեսչության համագործակցության զարգացման հեռանկարները, համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները: Բարձր գնահատելով ՀՀ պաշտպանության նախարարության հետ գործակցության մակարդակը, Շոմբի Շարփը վերահաստատել է համագործակցային ծրագրերին և միջոցառումներին օժանդակելու Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հանձնառությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր