00:00:00

Եղանակը Հայաստանում. սպասվում է անձրեւ եւ թաց ձյուն

20:16, 15 նոյեմբեր 2018

Հանրապետությունում նոյեմբերի 15-ի ցերեկը, 16-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյան տեսքով: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: «Հայպետհիդրոմետ»-ի հաղորդմամբ, Երեւանում նոյեմբերի 15-ի ցերեկը, 16-ին սպասվում է կարճատեւ անձրեւ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +5+7, վաղը ցերեկը՝ +11+13: Օդի ջերմաստիճանը՝ մարզերում. Շիրակում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +3+8, Կոտայքի լեռներում գիշերը` 0-5, ցերեկը՝ +3+8, Կոտայքի նախալեռներում գիշերը` +2+4, ցերեկը՝ +8+11, Գեղարքունիքում գիշերը` 0-5, ցերեկը՝ +3+8, Լոռիում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +5+10, Տավուշում գիշերը՝ -1+4, ցերեկը` +7+12, Արագածոտնի լեռներում գիշերը` 0-5, ցերեկը՝ +3+8, Արագածոտնի նախալեռներում՝ +4+7, ցերեկը՝ +11+13, Արարատում գիշերը` +5+7, ցերեկը՝ +11+14, Արմավիրում գիշերը՝ +5+7, ցերեկը՝ +11+14, Վայոց ձորի լեռներում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +3+8, Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +5+7, ցերեկը՝ +11+14, Սյունիքի հովիտներում` գիշերը` +4+7, ցերեկը՝ +10+14, Սյունիքի նախալեռներում՝ 0-3, ցերեկը՝ +5+10, Արցախում գիշերը` +2+6, ցերեկը՝ +8+12:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր