00:00:00

Բողոքարկելու ենք. նման բան անգամ «հին Հայաստանում» ամեն անգամ չէր պատահում . Իոաննիսյան

15:44, 15 նոյեմբեր 2018

Հենց նոր ստացա Ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննիչ Տիգրան Սիրունյանի որոշումը՝ «Անկախ դիտորդի» ներկայացուցիչներին խոչընդոտելու դեպքով քրեական գործի հարուցումը մերժելու մասին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Անկախ դիտորդ» դաշինքի անդամ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը: «Մի խոսքով, հետաքննիչը, գործնականում հաստատելով խոչընդոտման փաստը, գտել է, որ հանցակազմ չկա՝ անգամ չփորձելով այդ մոտեցումը հիմնավորել որեւէ «վերլուծությամբ»: Բողոքարկելու ենք դատախազություն: Նման բան անգամ «հին Հայաստանում» ամեն անգամ չէր պատահում»,-»,-գրել է Իոաննիսյանը՝ գրառումից հետո հավելելով. «Սասուն Միքայելյանի անվան ոստիկանության Հրազդանի բաժին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր