00:00:00

Արայիկ Հարությունյանը՝ Գևորգ Աճեմյանի հնչեցրած մեղադրանքների եւ ԱԺ նախագահ դառնալու մասին

19:00, 15 նոյեմբեր 2018

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պարզաբանում կտա Գևորգ Աճեմյանի՝ կուսակցությունը լքելու հարցով: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ վարչության անդամ Արայիկ Հարությունյանը: Նա հերքեց Աճեմյանի պնդումը, թե կուսակցությունում դիկտատուրա է տիրում. «Նման բան չկա»: Ի պատասխան ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանի հայտարարության, թե այս խորհրդարանը 2-3 տարվա կյանք կունենա, Ա.Հարությունյանը վստահեցրեց, որ հաջորդ խորհրդարանական ընտրությունները կկայանան 2023 թվականին. «Մեր որևէ գործողություն հակասահմանադրական չի եղել»: Անդրադառնալով «Իմ քայլը» դաշինքի կարգախոսին, որ, ըստ լուրերի՝ լինելու է «Նիկոլ՝ վարչապետ», Ա.Հարությունյանը նշեց, որ իրենց համապատասխան խումբը քննարկում է անցկացնում և մարտավարություն է մշակում. «Երբ որոշում կկայացվի, կքննարկենք ամեն ինչ»: Հարցին, թե Հարությունյանը դեմ չի՞ լինի դառնալ Ազգային ժողովի նախագահ, նա պատասխանեց. «Կարծում եմ՝ որևէ քաղաքական գործիչ, որը մասնակցում է քաղաքական գործընթացներին, իր համար նման սահմանափակումներ չկան: Յուրաքանչյուրը ձգտում է առավելագույնի իր քաղաքական կարիերայում: Թիմային քննարկումները ցույց կտան, թե ով է իրական հավակնորդը»: Հարությունյանը նաև նկատեց, որ յուրաքանչյուր քաղաքական ուժին մրցակից է համարում: Նա նաև ասաց, որ ժողովուրդը կորոշի, թե ում է ուզում տեսնել ԱԺ-ում, իսկ քաղաքական ուժերը պետք է դրա հետ հաշվի նստեն։ Մանրամասները՝ տեսանյութում։ https://www.facebook.com/irakanum.am/videos/693182147718872/?__xts__[0]=68.ARDIWvZdF_Ql8APanhDyRIHAwKzFhJb9s5rm9bGdhTfxEP9iDpEgAZJysx0goif8zmgnOycJMqcVcoW4w4bTeGsM2DZPgxErl3T2nqlivaQtmawbHg98VTORiKCrbLyJqdJsb1U1mXiOgFK5J8FUv_oe5SqxlU6elRiB_AWnkcQ6uMNYe77sY81oOHCmLKS5wIBX8R5SJPs7BYWl-BPKQOtUx4ntFtrfIfZReO0bx6MI4HAfBGFp6kmm84FkEKsiuL9FyPg9i0N_KFU8Hs0-xsntf-a3SFb-sRqr3cru-6BXeDmjxGBP3dVp8lme5UxNqXYo0mLdgUHfx5UWjQ&__tn__=-R

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր