Հայրենասիրական, ազգագրական շունչ ու ոգի ունեցող երգի երաժշտության ու բառերի հեղինակը Քնար Մակարյանն է: Երգի բառերի համահեղինակ է հանդիսանում նաև Հակոբ Հակոբյանը: Երգի գործիքավորումը կատարել է Գարեգին Առաքելյանը: Փողային գործիքների միջոցով երգին հետաքրքիր լուծումներ են տվել Արթուր Պետրոսյանն ու դհոլահար Ալիկ Փելոշյանը: Տեսահոլավակի ռեժիսորը այս անգամ ևս Հակոբ Հակոբյանն է, օպերատորը՝ Սուրեն Թադևոսյանը, իսկ ահա մոնտաժային աշխատանքները վստահվել է Կարեն Մելքումյանին:
Հարցազրույցի ընթացքում, ինչպես նշեցին տղաները՝ «շատ կարևոր էր նաև պարային լուծումներն ու պրոֆեսիոնալ մոտեցումը ընտրված երաժշտական ժանրին, քանի որ շատ փոքրիկ ժամանակահատվածի մեջ պետք է ներկայացնեինք հայոց պատմության կարևորագույն ժամանակաշրջանները պարի լեզվով ևս:
Պատմություն, որը սկսվում է քրիստոնեական ժամանակաշրջանից, ընդգրկում հայոց թագավորներին և հասնում մինչև մեր օրեր: Պրոֆեսիոնալ պարողները, բեմադրիչ Ռաֆիկ Հարությունյանի ղեկավարությամբ՝ ջանք չխնայեցին առավելագույնս ներկայացնելու համար: Այն, ինչ կապված է մեր պատմությանը, մեր ավանդույթներին, և, առհասարակ մեզ՝ հայերիս մեծ պատասխանատվություն ենք զգում և չխախտելով ոչինչ փորձեցինք մեր տարբերակը ներկայացնել լսարանին»:
Նելլի Անդրեասյան
Ներկայացնում ենք նաեւ տեսահոլովակը։
https://www.youtube.com/watch?v=lCuFKxCDh1Q&list=RDlCuFKxCDh1Q&start_radio=1&t=0&fbclid=IwAR2hX9C4ovHXOsGrOCVWHKywXQUb6FHo5FdHxIEd2szZuc5wuN3BW6SgFac