00:00:00

14–ամյա աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու մեջ մեղադրվող երիտասարդը կալանավորվեց

17:36, 15 նոյեմբեր 2018 Իրավական

Արմավիրի մարզի 14-ամյա բնակչուհու հետ սեռական հարաբերություն ունենալու, սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել Արագածոտնի մարզի 21-ամյա բնակչին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով։ Քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական, ինչպես նաև՝ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, դեպքի վայրը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Արագածոտնի բնակիչ` 21 տարեկան: Նոյեմբերի 9-ին Արագածոտնի բնակիչը ձերբակալվել է՝ 14-ամյա աղջկան առևանգելու կասկածանքով: Վերջինս ճանաչվել է տուժող: 14-ամյա աղջկա նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ստացվել են դատաբժիշկ փորձագետի հետազոտության նախնական տվյալները: Քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել նաև Արագածոտնի 21-ամյա բնակչի կողմից կատարված այլ հանցավոր դրսևորումների վերաբերյալ. մասնավորապես՝ 21-ամյա երիտասարդի կողմից ակնհայտ 16 տարին չլրացած աղջնակի նկատմամբ առերևույթ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու, առերևույթ բռնաբարության դեպքերի վերաբերյալ: Նշված դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 139-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 141-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Որոշում է կայացվել՝ նշված քրեական գործերը մեկ վարույթ միացնելու և համատեղ  նախաքննություն կատարելու վերաբերյալ: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքերը պարզելու համար կատարվել է առերես հարցաքննություն: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 21-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով  (Սեռական հարաբերությունը տասնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ): Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է: Իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով։ Քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական, ինչպես նաև՝ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, դեպքի վայրը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Արագածոտնի բնակիչ` 21 տարեկան: Նոյեմբերի 9-ին Արագածոտնի բնակիչը ձերբակալվել է՝ 14-ամյա աղջկան առևանգելու կասկածանքով: Վերջինս ճանաչվել է տուժող: 14-ամյա աղջկա նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ստացվել են դատաբժիշկ փորձագետի հետազոտության նախնական տվյալները: Քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել նաև Արագածոտնի 21-ամյա բնակչի կողմից կատարված այլ հանցավոր դրսևորումների վերաբերյալ. մասնավորապես՝ 21-ամյա երիտասարդի կողմից ակնհայտ 16 տարին չլրացած աղջնակի նկատմամբ առերևույթ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու, առերևույթ բռնաբարության դեպքերի վերաբերյալ: Նշված դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 139-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 141-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Որոշում է կայացվել՝ նշված քրեական գործերը մեկ վարույթ միացնելու և համատեղ  նախաքննություն կատարելու վերաբերյալ: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքերը պարզելու համար կատարվել է առերես հարցաքննություն: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 21-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով  (Սեռական հարաբերությունը տասնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ): Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է: Իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր