00:00:00

Կառավարության նիստերն այսուհետ կլինեն դռնբաց. նախագիծը հաստատվեց

16:38, 15 նոյեմբեր 2018

Կառավարությունը հավանություն տվեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծի ընդունման պարագայում կառավարության նիստերն այլևս, որպես կանոն, կանցկացվեն դռնբաց, վարչապետի որոշմամբ նիստն ամբողջությամբ կամ դրա մի մասը կարող է անցկացվել դռնփակ: «Մենք լուծում ենք ևս մեկ՝ ժամանակին աղմուկ հարուցած հարց, հիշում եք, որ օրենքով նախատեսված՝ նիստերը հիմա լինում են դռնփակ, իսկ դռնբաց նիստերը հատուկ որոշում են պահանջում, մենք հիմա հակառակն ենք անում, բայց, իհարկե, կլինեն փակ նիստեր անելու անհրաժեշտություն», - ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:  Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի ՀՀ վարչապետ ընտրվելուց հետո որոշում էր կայացվել, որ կառավարության նիստերն անցկացվեին փակ ընթացակարգով, սակայն Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո նիստերը անցկացվում են դռնբաց. փակ են միայն գաղտնի հարցերի քննարկումները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր