00:00:00

Մխիթարյանը փորձում է «խուսափել» տեսախցիկից, իսկ հետո լուսանկարվում ջիբրալթարցի երեխաների հետ

04:00, 15 նոյեմբեր 2018 Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները շարունակում են պատրաստվել Ազգերի լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի՝ Ջիբրալթարի հավաքականի հետ խաղին։ Հայաստանի հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հերթական մարզումից առաջ փորձել է «խուսափել» տեսախցիկերից, ապա հայտնվել է ջիբրալթարցի պատանի երկրպագուների ուշադրության կենտրոնում։ Մեր ընտրանու առաջատարը լուսանկարվել է երկրպագուների հետ։ Հիշեցնենք, որ Ջիբրալթար-Հայաստան հանդիպումը կայանալու է նոյեմբերի 16-ին, Ջիբրալթարի «Վիկտորիա» մարզադաշտում։ Այս խաղից առաջ հավաքականներն ունեն 6-ական միավոր և զբաղեցնում են D լիգայի չորրորդ խմբի 2-3-րդ հորիզոնականները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր