00:00:00

Գագիկ Միրիջանյանը ԲՀԿ-ի կողմից առաջադրվելու է Արմավիրի մարզից

01:38, 15 նոյեմբեր 2018

Արմավիրի մարզի սիրելի բնակիչներ Վերլուծելով ինձ հասցեագրված բազմաթիվ բարեմաղթանքները և նամակները՝ հասկացա, որ դեռ մեծ անելիք ունեմ Արմավիրի մարզի և մարզի բնակիչների համար: Ունենք մեծաթիվ անավարտ մնացած ծրագրեր և նոր գաղափարներ, որոնք կյանքի կոչելու համար ստեղծվել է ևս մեկ հնարավորություն, որը պետք է օգտագործենք միասին: Ցանկանում եմ տեղեկացնել, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու որոշում եմ կայացրել. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից առաջադրվելու եմ Արմավիրի մարզից` ռեյտինգային ընտրակարգով։ Ոչինչ չի փոխվել. այս անգամ ևս` մեր ամենակարևոր խնդիրը շարունակում է մնալ մարզի բնակիչը իր բոլոր հոգսերով: Ինչպես մարզպետ եղած ժամանակ, այնպես էլ ընտրապայքարի ընթացքում կարևորելու եմ համերաշխության մթնոլորտի պահպանումը, այն մթնոլորտի, որը միասին ենք ձևավորելու: Շաբաթը 7 օր և օրը 24 ժամ ծառայել եմ, ծառայում եմ և ծառայելու եմ միայն ու միայն հանուն մեր Հայրենիքի և Արմավիրի մարզի բարեկեցությանը։ Ակնկալում եմ ձեր աջակցությունը և սատարումը: Համբերություն և առողջություն բոլորիս... Կանխավ շնորհակալություն։ Հարգանքով՝ Գագիկ Միրիջանյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր