00:00:00

Ավազակային հարձակում դեղատանը

23:59, 14 նոյեմբեր 2018 Իրավական

Նոյեմբերի 14-ին, ժամը 2-ին ոստիկանություն դիմած դեղատներից մեկի գիշերային հերթապահը հայտնեց, որ շուրջ մեկ ժամ առաջ մեկը մտել է Աճառյան փողոցի դեղատուն ու դանակի սպառնալիքով դրամարկղից հափշտակել 156.000 դրամ: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ու Ավանի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած անհետաձգելի օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների շնորհիվ մոտ 2 ժամ անց հանցագործությունը բացահայտվեց: Ավազակային հարձակումը կատարելու կասկածանքով ոստիկանության Ավանի բաժանմունք բերման ենթարկվեց Ավանի բնակիչ 1982 թվականին ծնված Էդուարդ Մելքոնյանը: Ձեռնարկվում են միջոցառումներ հափշտակված գումարն ու հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ: Էդուարդ Մելքոնյանը ձերբակալված է: Դեպքին առավել մանրամասն կներկայացնենք առաջիկայում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր