00:00:00

«Քաղաքացու որոշումը» իր ընտրացուցակը ներկայացրեց ԿԸՀ

22:51, 14 նոյեմբեր 2018

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն այսօր՝ նոյեմբերի 14-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում իր ընտրացուցակը։ Կուսակցության անդամ, ժամանակավորապես խոսնակի պարտականությունները ստանձնած Միքայել Նահապետյանը  ներկայացրեց ցուցակի առաջին 5 հորիզոնականները զբաղեցնող թեկնածուներին։ Նրանք են՝ 1.Սուրեն Սահակյան 2.Արտակ Կիրակոսյան 3.Ռուզաննա Տոռոզյան 4.Արեգ Թադեւոսյան 5. Հայկ Սահակյան «Բավականին հետաքրքիր ռեյտինգային թեկնածուներ ունենք, որոնք բարի համբավ ունեն իրենց տարածքներում»,–նշեց նա։ Միքայել Նահապետյանը  շեշտեց՝ ռեյտինգային ընտրակարգը ապաքաղաքական ընտրակարգ է եւ այն մերժելի է իրենց համար։ Նա հույս հայտնեց, որ քաղաքացիական տարբեր շարժումներից ձեռք բերված իրենց փորձառությունը կկարողանան օգտագործել ֆորմալ քաղաքական գործընթացներում։ Նշենք, որ ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբերի 9-ին, իսկ քարոզարշավը կսկսվի նոյեմբերի 26-ից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր