00:00:00

Չեմ մասնակցելու ընտրություններին․ Մարտուն Գրիգորյան

22:22, 14 նոյեմբեր 2018

Սիրելի գյումրեցիներ, շիրակցիներ, իմ ընտրողներ, համակիրներ, թիմակիցներ, լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, երեք անգամ Գյումրուց և Շիրակից ընտրվել եմ ԱԺ պատգամավոր, տասը տարուց ավելի եղել եմ ԱԺ-ում և խորապես տիրապետել եմ մարզի և քաղաքի խնդիրներին, պատգամավորական մանդատը ծառայեցրել եմ բացառապես քաղաքի, մարզի և ժողովրդի խնդիրներին: Հոկտեմբերին էլ մանդատը վերցնելով կատարեցի խոստումս՝ քվեարկելով 6-րդ գումարման խորհրդարանի լուծարման օգտին՝ լիարժեք կիսելով այն կարծիքը, որ այս խորհրդարանը չէր ներկայացնում ժողովրդին: Այս օրերի ընթացքում ունեցել եմ բազմաթիվ հանդիպումներ թե՛ քաղաքական ուժերի, թե՛ ընտրողներիս, թե՛ թիմակիցներիս հետ, ստացել եմ բազմաթիվ առաջարկություններ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու: Ունեի բավարար ժամանակ իրավիճակը վերլուծելու և որոշում կայացնելու: Եվ այս ամենով հանդերձ կայացրել եմ վերջնական որոշում. ես չեմ մասնակցելու այս ընտրություններին: Շարունակելու եմ հասարակական և քաղաքական իմ ակտիվ գործունեությունը Գյումրիում և հնարավորության սահմաններում լինելու եմ գյումրեցիների և շիրակցիների կողքին: Բոլոր քաղաքական ուժերին և վարկանիշային թեկնածուներին մաղթում եմ հաջողություն, իսկ ժողովրդին այս բարդ իրավիճակում՝ գիտակցված ընտրություն: Խորին շնորհակալությունս իմ բազմահազար ընտրողներին և այն մարդկանց, ովքեր այս օրերին ցանկություն էին հայտնում ինձ կրկին տեսնել խորհրդարանում: Աստված բոլորիս պահապան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր