00:00:00

ՀԿԿ-ն բոյկոտում է ԱԺ արտահերթ ընտրությունները եւ նշում պատճառները

20:29, 14 նոյեմբեր 2018

Հայաստանի Կոմունիստական Կուսակցությունը բոյկոտում է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունները: Կոմկուսի տարածած հայտարարության մեջ ասվում է. «Նկատի ունենալով առաջիկա ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների հապճեպ, կուսակցությունների համար մեկնարկային անհավասար պայմանները` հին ընտրական օրենսգրքով, որի խայտառակ բաղադրիչներից է ռեյտինգային ընտրակարգը, անհամեմատ բարձր ընտրագրավը եւ ընտրությունների կազմակերպումը, ինչպես նաեւ երկրում ստեղծված քաղաքական անառողջ մթնոլորտը, որը բերում է նաեւ հակառուսական ուժերի կողմից հասարակությանը մոլորության մեջ գցելը` ընդհուպ Հայաստանում գործող ռուսական ընկերությունների դեմ անհարկի քրեական հետապնդումները, նախկին իշխանությունների հակաժողովրդական եւ ներկա իշխանությունների թատերականացված ժողովրդահաճո քաղաքական գործընթացները` Հայաստանի Կոմունիստական Կուսակցությունը բոյկոտում է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր