00:00:00

Հայտնի սպորտսմենները՝ պատգամավորի թեկնածու

15:04, 14 նոյեմբեր 2018

Irakanum.am-ն արդեն հրապարակել էր «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը։ Այն բաղկացած է 183 հոգուց։ Ցուցակում ընդգրկված են նաեւ հայտնի սպորտսմեններ։ Մասնավորապես «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակում է հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանն ու հայտնի ծանրամարտիկ Առաքել Միրզոյանը։ Վերջինս  2009 թվականին արժանացել է Եվրոպայի չեմպիոնի կոչման։ 2009 թվականի Աշխարհի խաղերի արծաթե մեդալակիր է եղել։ Միրզոյանը 2012 թվականի Օլիմպիական խաղերին է մասնակցել, նա  միջազգային կարգի սպորտի վարպետ։ Միաժամանակ մեր ունեցած տեղեկություններով Առաքել Միրզոյանը կառաջադրվի նաեւ վարկանիշային ցուցակով, Արմավիրի մարզն ընդգրկվող թիվ 6 ընտրատարածքից։ Առաքել Միրզոյանն ու իր ընտանիքը, ինչպես հայրենի գյուղում ու մարզում, այնպես էլ հանրապետության տարբեր շրջաններում մշտապես բարեգործություններ են կատարել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր